Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 30, 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Վարչապետի խոսքում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Աբրահամյան,

շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ բարձր ու պատասխանատու այդ պաշտոնում Դուք կներդնեք անցած տարիների ընթացքում Ձեր կուտակած մեծ փորձն ու հմտությունները` խորհրդարանի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու, գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև համագործակցությունն առավել սերտացնելու, մեր երկրում իրականացվող բարեփոխումները հաջողությամբ առաջ տանելու համար:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ազգային Ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն` ի նպաստ մեր պետության ու ժողովրդի հետագա բարօրության»: