Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 07, 2008

Ղրղզստանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Իգոր Չուդինովին, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Իգոր Վիտալևիչ,

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խոր ցավակցություն եմ հայտնում

Ղրղզստանի Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Խորապես վշտացած լինելով կատարվածի կապակցությամբ, խնդրում եմ մեր ցավակցությունն ու զորակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին»: