keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
մարտ 11, 2003
Մեծարգո Ռոբերտ Սեդրակի Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ առաջիկա հինգ տարիներին ևս Դուք կներդնեք Ձեր բոլոր ուժերը մեր երկրի կայունության պահպանման, ժողովրդի կենսապայմանների բարելավման, պետականության հիմքերի հետագա ամրապնդման, համազգային նպատակների իրագործման համար։ Հաջողություններ եմ մաղթում Ձեզ երկրի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ի շահ մեր Հայրենիքի և համայն հայության ազգային նպատակների իրագործման։ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան