Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 21, 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Դոլգոպոլովային: Շնորհավորելով դեսպանին‘ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունները այսուհետ ևս վերընթաց զարգացում կունենան: Տիկին Մարիա Դոլգոպոլովան իր համար մեծ պատիվ է համարել պաշտոնավարությունը Հայաստանում, որտեղ ամենուրեք զգալի է ջերմ վերաբերմունք իր երկրի ու ժողովրդի նկատմամբ և փոխըմբռնման ու համագործակցության բարձր մակարդակը նպաստավոր պայմաններ է ստեղծում ամենատարբեր բնագավառներում Հայաստանի և Բելառուսի երկկողմ կապերի հետագա խորացման համար: Զրույցի ընթացքում կողմերը հավաստել են երկու երկրների առևտրա-տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժը: Նշվել է, մասնավորապես, ապրանքաշրջանառության ավելացման, տնտեսական գործընթացների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումների աշխուժացման, գիտական և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցությանն ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին իր հետագա գործունեության մեջ։