keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
մայիս 30, 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության շենքի կենտրոնական մուտքի մոտ ականավոր պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կիսանդրու հանդիսավոր բացման արարողությանը։Կիսանդրու բացումը վերապահվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին։