Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 18, 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Լիբոր Ամբրոզեկին և նրա գլխավորած պատվիրակությանը: Կարևորելով բնապահպանության ոլորտում համագործակցությունը մեծ փորձ ունեցող չեխական կողմի հետ, վարչապետը հույս է հայտնել, որ մոտ ապագայում այն կտա իր դրական արդյունքները: Նախարար Լիբոր Ամբրոզեկը գոհունակություն է հայտնել շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ Հայաստանում գործադրվող ջանքերից և նշել, որ իր գլխավորած պատվիրակության առաջին այս պաշտոնական այցը նոր փուլ կնշանավորի ոլորտում երկու երկրների արդյունավետ փոխգործակցության մեջ: Հանդիպման ընթացքում, որպես համագործակցության առավել հեռանկարային ուղղություններ, կողմերը նշել են ջրային ռեսուրսների պահպանության ու կառավարման, մթնոլորտի աղտոտման դեմ պայքարի, շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված վերահսկողության մեխանիզմների, փոքր ՀԷԿ-երի և այլընտրանքային էներգիայի այլ աղբյուրների ստեղծման, ինչպես նաև ազգային բնապահպանական օրենսդրությունը եվրոպականի հետ ներդաշնակեցման խնդրում փորձի փոխանակման բնագավառները: