Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 02, 2009
Պաշտոնական լրահոս

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Էրիքսոն ընկերության փոխնախագահ Յան Կեմպբելին։
Ողջունելով հյուրին` Հայաստանի Հանրապետության վարչապետը բարձր է գնահատել Էրիքսոն ընկերության՝ Հայաստանում աշխատանքներ ծավալելու պատրաստակամությունը։ Նշվել է, որ կառավարությունը կարևորում է Հայաստանում լայնաշերտ ցանցի ստեղծման նպատակով փոխշահավետ համագործակցության ձևավորումը, Էրիկսոնի և տեղական ընկերությունների միջև համագործակցության զարգացումը, էլեկտրոնային կառավարման բնագավառում համագործակցության հնարավորությունները, Գյումրիում տեխնոպարկի ստեղծման ծրագրում Էրիքսոն ընկերության մասնակցությունը, ինչպես նաև «Արմթեք» տարեկան համաժողովին Էրիքսոնի մասնակցության ու օժանդակության հարցը։
Հանդիպման ավարտին գործադիրի ղեկավարը Էրիքսոն ընկերությանը մաղթել է հաջողություններ Հայաստանում նախատեսվող ծրագրերի իրականացման գործում։