Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 15, 2011
Պաշտոնական լրահոս

Վաղը` փետրվարի 16-ին, մեկօրյա աշխատանքային այցով Երևան կժամանի Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:


Ի գիտություն լրատվամիջոցների
Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի գլխավորած պատվիրակության այցի ժամանակացույց
Փետրվարի 16-ին

13:00-14:15 - Կառավարությունում Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում (Արարողակարգային նկարահանման համար կառավարությունում հավատարմագրված օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են ժամը 12:40-ին):

14:15-14:45 - Համատեղ մամուլի ասուլիս (Կառավարությունում հավատարմագրված լրագրողները, օպերատորները և ֆոտոթղթակիցները ՀՀ կառավարության մամուլի կենտրոն են հրավիրվում ժամը 13:55-ին):

15:00-15:50 – Հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ

18:00 – Մեկնում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից