Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 04, 2003
Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որում, մասնավորապես, ասված է. «Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին և հայ մշակույթը կորցրեց իր նվիրյալ սպասավորին՝ Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանին: Հավատարիմ մնալով Հայոց եկեղեցու 1700-ամյա դավանանքին՝ Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանն իրեն անմնացորդ նվիրաբերեց հայ հոգևոր կյանքին, գիտամշակութային գործունեությանը, Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրմանն ու լուսաբանմանը, ծավալեց բարեխնամ գործունեություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոր վշտով սգում է Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանի մահը: Հայոց եկեղեցու նվիրյալի, ազնիվ ու պայծառ մարդու հիշատակը մշտապես վառ կմնա բոլորիս սրտերում»: