Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

նոյեմբեր 26, 2003
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նիստ, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2004-2006 թվականների ընթացքում իրականացվելիք բարեգործական 10 ծրագրեր: Մասնավորապես, քննարկվեցին և հաստատվեցին` «Հայ օգնության միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականաց֊վող «Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոն» և «Հագուստի բաշխում» ծրագրերը, որոնցից առաջինի նպատակն է ՀՕՄ-ի Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնի և ծննդատան պայմանների բարելավումը, ապագա մայրերի հետազոտումը։ «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միության կողմից 2003-2004 թվական֊ներին իրականացվող ծրագիրը, որի նպատակն է հաշմանդամ երեխաների համար ստեղծել բարենպաստ պայմաններ, ինչպես նաև տրամադրել նրանց սայլակներ։ «Հայկական մշակույթի ուսումնասիրման և պահպանման «Քարեդարան» կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել հայկական հուշարձանների վերականգնմանը։ Գերմանիայի Բեռլին քաղաքի կարմիր խաչի ֆինանսավորմամբ Հայաստանի «Ֆյուր Արմենիեն» բարեգործական հիմնադրամի կողմից 2003-2004 թվականներին իրականացվող «Աջակցություն Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցին» ծրագիրը, որի նպատակն է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի շենքի ներքին հատվածի վերանորոգումը։ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է յուրաքանչյուր շաբաթ հանրապետության մարզեր կատարվող այցելությունների միջոցով անհատույց նեղ մասնագիտական բուժօգնության տրամադրումը անապահով խավերին։ «Հայկական Հաբիթաթ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2003-2006 թվականներին իրականացվող ծրագիրը, որը նպատակ ունի օգնել կարիքավոր ընտանիքներին բարելավելու իրենց բնակարանային պայմանները։ Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Արագածոտնի թեմի Կարմրավոր եկեղեցու նախագծային, վերականգնման շինարարական աշխատանքների իրականացումը։ Նիստում քննարկվեցին և հաստատվեցին նաև 9 կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև նախկինում հաստատված 12 ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և այլ հարցեր։