Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունվար 08, 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալներ են նշանակվել Բագրատ Սարգսյանը և Գագիկ Ասլանյանը, Կարեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, Եղիշե Նազարեթյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Բորիս Ալեքսանովն ազատվել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել Միշա Վարդանյանը:

******************

Կենսագրական համառոտ տվյալներ

Բագրատ Գարեգինի Սարգսյանը ծնվել է 1959թ., Արարատի շրջանի Դեղձուտ գյուղում: 1980թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ պատմություն մասնագիտությամբ, պատմաբանի որակավորմամբ: Մինչ նշանակումը եղել է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ: Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է:

Գագիկ Սերգեյի Ասլանյանը ծնվել է 1954թ., Թալին քաղաքում: 1977թ. ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը՝ տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ, տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորմամբ, տնտեսագիտության թեկնածու է: 1999-2003թթ. եղել է Ազգային Ժողովի պատգամավոր, պետական – իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, այնուհետ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ: Օրինաց Երկիր կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 3 երեխա:

Կարեն Ռազմիկի Սարգսյանը ծնվել է 1968թ., Երևան քաղաքում: 1991թ. ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը՝ ժողովրդական տնտեսության պլանավորում մասնագիտությամբ, տնտեսագետի որակավորմամբ: Մինչ նշանակումը եղել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում վարչության պետ: Օրինաց Երկիր կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 2 երեխա:

Եղիշե Սարգսի Նազարեթյանը ծնվել է 1950թ., Աշոցքի շրջանի Լեռնագյուղ գյուղում: 1973 թ. ավարտել է Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտը՝ մանկավարժի մասնագիտությամբ, մանկավարժ որակավորմամբ: Մինչ նշանակումը եղել է Գյումրիի համատիրությունների ասոցիացիայի նախագահը: Օրինաց Երկիր կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 1 երեխա:

Միշա Հովհաննեսի Վարդանյանը ծնվել է 1955թ., Լենինական քաղաքում: 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինտիտուտը՝ նկարիչ-մանկավարժի մասնագիտությամբ, քանդակագործի որակավորմամբ: Մինչ նշանակումը եղել է «Հյուսիսային էլեկտրոցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը: Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 2 երեխա: