Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 19, 2000

Մեծարգո Սոս Սարգսյան

Թատրոնում և կինոյում ավելի քան կեսդարյա Ձեր ստեղծագործական գործունեության ընթացքում՝ Դուք մարմնավորել եք բազմաթիվ կերպարներ, որոնք սիրվել և ընդունվել են ժողովրդի կողմից՝ դերասանական Ձեր բարձր վարպետության և ազգային ոգու խորքային ընկալման շնորհիվ:

Մեր ժողովրդի և պետության համար ծանրագույն ժամանակներում Դուք չլքեցիք ոչ միայն հայրենիքը, այլև Ձեր հարազատ տունը՝ թատրոնի բեմը, ստանձնեցիք Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ղեկավարությունը և նվիրվեցիք դերասանական նոր սերնդի դաստիարակության ազգաշահ գործին:

Այս ամենով Դուք, անկասկած, արժանացել եք արդի հայ բեմի նահապետը կոչվելու պատվին:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 70-ամյակի առթիվ, ցանկանում քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և ստեղծագործական նորանոր սխրանքներ՝ ի փառս հայ թատրոնի, հայ ժողովրդի և հայոց պետականության:

Անդրանիկ Մարգարյան

ՀՀ վարչապետ