Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ստորագրվել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համաձայնագիր

փետրվար 06, 2015

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 5-ին ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիր: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը: