Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողներին

դեկտեմբեր 18, 2009
Վարչապետը  շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։
Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին է հանձնել նախորդ օրը ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհված գեներալ-գնդապետի, իսկ ծառայության տնօրենի տեղակալներ Ռոմիկ Հարությունյանին և Ֆելիքս Ցոլակյանին` գեներալ-լեյտենանտի ուսադիրները։ Վարչապետը նաև հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ աշխատակիներին շնորհված պետական բարձր պարգևները։