Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետին ներկայացվել են հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները

հունիս 24, 2016
Վարչապետին  ներկայացվել են հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները: Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Աբրահամյանը կարևորել է հանրապետության դպրոցների վերանորոգման ու կառուցման ծրագրերի նպատակային և արդյունավետ իրականացումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ վերոնշյալ հարցի առնչությամբ ևս մեկ անգամ կատարել մանրամասն վերլուծություն և ներկայացնել կառավարության քննարկմանը: