Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային տնտեսության արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

հունվար 31, 2015
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային տնտեսության արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային տնտեսության արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր: Ներկայացվել են այդ ուղղությամբ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, որոնք առնչվում են համակարգի արդիականացմանը, խորքային հորերի վերագործարկմանը, պոմպակայանների վերանորոգմանը և այլն:
Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման ջրի առավել պահանջարկ ունեցող մարզերի, այդ թվում Արմավիրի մարզում նախատեսվող անհրաժեշտ միջոցառումներին:
Քննարկվել է ոռոգման սեզոնի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հարցը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ բոլոր հնարավոր խնդիրներին շուտափույթ լուծումներ գտնելու նպատակով: