Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարարին

մայիս 21, 2013
Վարչապետն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պեվկուրին: Վարչապետը կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս արդարադատության ոլորտում բարեփոխումների Էստոնիայի փորձին:
Էստոնիայի արդարադատության նախարարը ևս նշել է, որ իր երկիրը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ: Հանո Պեվկուրն ընդգծել է, որ իրենք պատրաստ են կիսվել դատական, նոտարական համակարգերում, կոռուպցիայի դեմ պայքարի և ծառայությունների մատուցման բնագավառներում կուտակած փորձով, ինչպես նաև նպաստել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին:
Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանո Պեվկուրը վարչապետին է ներկայացրել Էստոնիայում հասարակական և տնտեսական ոլորտներում առկա վիճակն ու իրականացվող քայլերը: