Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետն ու Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահը քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները

դեկտեմբեր 22, 2017
Վարչապետն ու Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահը քննարկել են փոխգործակցության խոր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին:
Շնորհավորելով պարոն Բելյանինովին Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետն արդյունավետ է գնահատել երկկողմ գործակցությունը և համատեղ ներդրումային մի շարք ծրագրերի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Մասնավորապես, քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, «Մեղրի ազատ տնտեսական գոտու» շրջանակում փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները: