Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

փետրվար 04, 2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 5-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու փետրվարի 6-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: