Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն

հուլիս 02, 2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն:
ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Ֆրանսիայի կառավարության ղեկավար Մանյուել Վալսի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հովիկ Աբրահամյանը կայցելի Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, Ֆրանսիայում ու Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչապետները ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում կմասնակցեն հայկական դպրոցի բացման արարողությանը: