Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքը Իսահակ Իսահակյանի ծննդյան օրվա կապակցությամբ

օգոստոս 10, 2010
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքը Իսահակ Իսահակյանի ծննդյան օրվա կապակցությամբ

Հարգելի Իսահակ Աբասի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տոնի կապակցությամբ:
Դուք այն եզակի անձանցից եք, ովքեր կարողացել են իրենց լավագույնս դրսևորել կյանքի բոլոր ասպարեզներում: Անհնարին է գտնել որևէ մեկին, ով չունենա խորը հարգանք Ձեր նկատմամբ: Սկսած ՀՀ-ում ազգային արժույթի ներդրումից մինչև Հայաստանում բանկային համակարգի կայունացումը, և բացառիկ ցուցանիշները, որ արձանագրել է մեր երկիրը` անմիջականորեն կապված են Ձեր անվան հետ:
Վստահաբար, մեր հասարակությունում մեծ է Ձեր մարդկային տեսակն ու արժանիքները կրող անձնաց կարիքը, ովքեր վստահություն են ներշնչում, ում խոսքն ունի մեծ կշիռ ու հեղինակություն, ովքեր լավատեսորեն են նայում դեպի ապագան:
Կրկին շնորհավորելով Ձեր ծննդյան տարեդարձը` մաղթում եմ քաջառողջություն և երկար տարիների կյանք: