Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձի առթիվ

օգոստոս 21, 2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի

Վեհափառ Տեր,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Լիահույս եմ, որ Ձեր իմաստությամբ դեռ երկար տարիներ պիտի առաջնորդեք հավատացյալ հայ ժողովրդին:
Վստահ եմ, որ Ձեր գահակալության հաջորդ տարիները ևս նշանավորվելու են եկեղեցաշինությամբ, Հայ Առաքելական եկեղեցի-Հայոց բանակ կապի ամրապնդմամբ, Հայ Առաքելական եկեղեցի-Սփյուռք կապերի խորացմամբ: Անկասկած հաջողությամբ կպսակվեն Ձեր բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր եկեղեցու դերի բարձրացմանն ու մեր պետության հզորացմանը: Վստահ եղեք, որ աշխարհիկ իշխանությունները նույնպես մշտապես Ձեզ աջակից կլինեն այդ աստվածահաճո նախաձեռնություններում:
Վեհափառ Տեր,
Եվս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` մաղթելով քաջառողջություն և երկար տարիների կյանք, որպեսզի շարունակեք ազգանվեր Ձեր առաքելությունն ի փառս Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների: