Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական ուղերձը հայ անվանի դերասան Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ

օգոստոս 03, 2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական ուղերձը հայ անվանի դերասան Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայ նշանավոր դերասան Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ, որում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա հայ մեծանուն դերասան Ազատ Գասպարյանի անժամանակ մահվան մասին: Մեր հուշերում Ազատ Գասպարյանը կմնա ոչ միայն իր կերտած վառ կերպարներով, այլև որպես մեծ անհատականություն, մտավորական, որն իր ապրած ժամանակի մեջ թողեց իր ուրույն հետքը:
Ցավակցում եմ Ազատ Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին, մաղթում հոգու տոկունություն»: