Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԻԿԱՕ Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին

նոյեմբեր 05, 2026

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ / ICAO) Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ռալլոյի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են ԻԿԱՕ-ի հետ երկարամյա ու սերտ համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կառավարման համակարգի զարգացման և միջազգային չափորոշիչներին համապատասխանության ապահովման հարցերին։

Փոխվարչապետը կարևորել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ինստիտուցիոնալ վերակազմակերպման և միջազգային մասնագետների ներգրավման ուղղություններով տարվող աշխատանքը, որը միտված է ամրապնդելու պետության թռիչքների անվտանգության, վերահսկողության և գործառնական կարողությունները։