Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներին

հունիս 24, 2026
Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունեց Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նորանշանակ և առաքելությունն ավարտող Կովկասի տարածաշրջանային տնօրեններին և Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարներին։

Շնորհավորելով Թոմաս Կայրիսին և Ռեմոն Զաքարիային նոր պաշտոններում նշանակման կապակցությամբ` փոխվարչապետը հույս հայտնեց, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերն այսուհետ ևս կընդլայնվեն:

Փոխվարչապետը բարձր գնահատեց ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց Ալկիս Դրակինոսին և Ջորջ Ախալկացիին՝ պետական կառույցների և մասնավոր հատվածի հետ կատարված արդյունավետ և կարևոր աշխատանքի համար։