Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բրազիլի դեսպանի հետ

սեպտեմբեր 18, 2026

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վաս Պիտալուգային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպնին կատարված աշխատանքի համար և հույս հայտնել, որ Հայաստան-Բրազիլ հարաբերությունները կշարունակեն զարգանալ, մասնավորապես՝ տուրիզմի և տնտեսական կապերի ակտիվացման միջոցով: 

Զրուցակիցները քննարկել են երկու պետությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները և անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին: