Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

հոկտեմբեր 03, 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի` Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարեկեցություն:
Օգտվելով առիթից՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Գերմանիային Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում ունեցած ներգրավվածության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: