Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

նոյեմբեր 03, 2026

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների և արտաքին տնտեսական կապերի զարգացմանը, մաքսային կարգավորումներին, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ԵԱՏՄ հարթակում թվային նախաձեռնությունների քննարկման և թվային նախագծերի իրականացման կարգին:

ԵԱՏՀ խորհրդի կողմից հաստատվել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը: