Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին

մարտ 13, 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի  նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

Նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր՝ ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների, տեխնիկական կանոնակարգերի և մաքսային կարգավորումների վերաբերյալ: