keyboard_arrow_left
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Չարլզ Երրորդի ծննդյան օրվան նվիրված ընդունելությանը
նոյեմբեր 12, 2026
Ելույթ ունենալով Միացյալ Թագավորության դեսպանության կողմից կազմակերպած ընդունելությանը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նորին մեծություն թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան պաշտոնական տոնակատարության առթիվ և ընդգծել, որ Երևանի ու Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը կարևոր հանգրվան է փոխշահավետ և բազմոլորտ համագործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման համար։
Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններում արձանագրված դրական դինամիկայի հիման վրա երկու երկրները կշարունակեն խորացնել և ամրապնդել համագործակցությունը՝ ընդհանուր ջանքերը վերածելով շոշափելի արդյունքների։