Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին

փետրվար 14, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկու

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է ԵԱՏՄ 2020-2025թթ. ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին, որոնց մասնակցում են ԵԱՏՀ խորհրդի անդամները՝ ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետները:
Այսօրվա խորհրդակցությանը նախորդել են երկօրյա փորձագիտական քննարկումներ: Նախատեսվում է, որ փոխվարչապետների մասնակցությամբ քննարկումների ձևաչափը կրելու է շարունակական բնույթ: