Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

փետրվար 01, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ համատեղ լուսանկարման արարողությունից հետո ներկա է գտնվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Օրակարգում 2018 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի և մակրոտնտեսական իրավիճակի քննարկումն էր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, ինչպես նաև միության թվային օրակարգին: Խորհրդի նիստի ընթացքում որոշվել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկազմակերպվի գարնանը Հայաստանում: