Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ կայացել է քննարկում տարածաշրջանային մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ

մարտ 07, 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ կայացել է քննարկում տարածաշրջանային մակրոտնտեսական իրավիճակի վերաբեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ այսօր կայացել է քննարկում տարածաշրջանային մակրոտնտեսական իրավիճակի և Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի վրա դրա ազդեցության վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան, Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռայիսսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: Հանդիպման ավարտին փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և առաջարկել է պարբերաբար նմանատիպ հանդիպումներ կազմակերպել և փորձագիտական մակարդակով մտքեր փոխանակել հնարավոր զարգացումների շուրջ: