Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

սեպտեմբեր 25, 2026

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններով Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրատնտեսական, տուրիզմի, ավիացիայի, ՏՏ և  արհեստական բանականության ոլորտներում։ Փոխվարչապետը կարևորել է Բուլղարիայի դերակատարումը տարածաշրջանային հաղորդակցությունների խոշոր ծրագրերի առաջմղան գործընթացում: 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: