Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Դոմինիկանայի Հանրապետության դեսպանին

փետրվար 19, 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Դոմինիկանայի Հանրապետության դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային:

Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադարձել զբոսաշրջության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: