Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

մայիս 31, 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և կարևորել կազմակերպության փորձագիտական աջակցությունը բարեփոխումների նախագծման և իրականացման փուլում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և այլ ոլորտներում բարեփոխումների շուրջ: