Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

օգոստոս 16, 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ կարևորելով նման փորձառություն ունեցող դիվանագետի նշանակումը՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձել առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Երկուստեք կարևորվել է ս.թ. օգոստոսի 10-ին «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը, ինչն իր հերթին կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը:

Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետի համանախագահությամբ գործող Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությանը և դրա շրջանակներում քննարկվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: