Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին

փետրվար 05, 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով դրանց դերը Կառավարության կողմից սահմանված բարեփոխումների իրականացման շրջանակներում:

Հանդիպման ընթացքում երկուստեք ողջունվել է ՀՀ Կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին համաձայնագրի ստորագրումը, որի արդյունքում Հայաստանում կտեղակայվի Հիմնադրամի պաշտոնական գրասենյակը: