Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԿՀ ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

փետրվար 13, 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԿՀ ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեայի Հանրապետություն բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության զարգացումը և երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից մեծապես կարևորել խորհրդարանների միջև համագործակցությունը:

Երկուստեք նշվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը և քննարկվել են փոխշահավետ համագործակցության հնարավոր ուղղությունները: