Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

հոկտեմբեր 09, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի մինչև 2050թ. զարգացման ռազմավարության և ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու առաջնահերթությունները:
Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի երկրի համագործակցության շրջանակը և նախատեսվող նոր ծրագրերի ուղղությունները:

Երկուստեք կարևորվել է տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման, սոցիալական պաշտպանության վարչարարության, համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության, առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների, ինչպես նաև ոռոգման համակարգի բարելավման ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում հոկտեմբերին կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի աշնանային հանդիպումներին, որոնց մասնակցելու է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: