Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

փետրվար 16, 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Մտքեր են փոխանակվել մասնավորապես էներգետիկայի, առողջապահության և կապիտալի շուկայի զարգացման ոլորտում:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի բարելավման ու կայունության հեռանկարներին: