Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչին

ապրիլ 28, 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին:

Քննարկվել են ԱՄՀ պահուստային ծրագրի ներքո իրականացվող միջոցառումները: Մտքեր են փոխանակվել հարկային քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Հանդիպմանը ներկա էր նաև Նատալյա Նովտան, ով օգոստոսից ստանձնելու է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը: Փոխվարչապետը նրան շնորհավորել է այդ կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք այդ պատասխանատու պաշտոնում: