Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

հունվար 09, 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Մագդալենա Գրոնոյին նշանակման կապակցությամբ և մտքեր փոխանակել նրա հետ տարածաշրջանային զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությանը: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման գործընթացի լիարժեք իրականացման կարևորությունը: