Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարին

ապրիլ 08, 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար Արման Շակալիևին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ընդգծել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ առկա ներուժին:

Երկուստեք կարևորվել է Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ առաջիկայում նախատեսված առաջին պաշտոնական այցը Հայաստան: