Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

սեպտեմբեր 22, 2026

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսին, ով Հայաստան է ժամանել Երևանում իրականացվող «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մեծ ներուժը և դրա իրացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտի կարգավորումներին և թվային լուծումներին ու Հայաստանում այս ուղղությամբ լավագույն փորձի տեղայնացման հեռանկարին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է կազմակերպության կուտակած փորձն ու գիտելիքը՝ հույս հայտնելով, որ փորձագիտական աջակցությունը թույլ կտա համատեղ ուժերով առավել զարգացնել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում: