Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին

փետրվար 11, 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդին։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին Հայաստան-Նորվեգիա միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն ուղղված դրական դինամիկան:

Փոխվարչապետը կարևորել է Նորվեգիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: ՀՀ փոխվարչապետը և Նորվեգիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: