Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

մարտ 02, 2018
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Մարտի 2-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Մասնավորապես` քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների միջև մտավոր սեփականության շուկայի զարգացման և կարգավորման համաձայնագրի և Էներգետիկայի ինովացիոն զարգացման հայեցակարգի նախագծի հետ կապված հարցեր: