Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենին

հունիս 05, 2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի  նորանշանակ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին:

Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։

Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ գրանցելու համար։