keyboard_arrow_left
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելությանը
սեպտեմբեր 28, 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են ֆիսկալ պլանավորման կարողություների զարգացման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների շրջանակի վերաբերյալ։