Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Իրանի դեսպանին

մարտ 07, 2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն  ընդունել է Իրանի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իրանական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին: